Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը տպավորված է կիսապաշտպան Մանուել Լոկատելիի խաղով նոր մրցաշրջանի մեկնարկին։
Tuttosport-ի տեղեկություններով՝ «ծեր սինյորան» կքննարկի իտալացու հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը, եթե նա շարունակի հանդես գալ նույն ոգով։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» դիտարկում է Լոկատելիին մինչև 2027 թվականը երկարաձգելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Մանուելի գործող պայմանագիրը «ծեր սինյորան» հետ ավարտվում է մեկ տարի շուտ։ 25-ամյա Լոկատելլին «Յուվենտուս» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Սասուոլոյից»: