Տակեֆուսա Կուբոն կարող է իսպանակ մեկ այլ թիմ տեղափոխվել

«Ռեալ Սոսյեդադի» 22-ամյա վինգեր Տակեֆուսա Կուբոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», այս մասին տեղեկացել են Todofichajes-ի լրագրողները։

Կողմերը կարող են քննարկել հնարավոր գործարքը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ճապոնացու վերադարձը կարժենա մոտավորապես 30 միլիոն եվրո։

Ճապոնացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Իսպանիայի մեկնարկած առաջնությունում Կուբոն հինգ հանդիպում է անցկացրել։ Կիսապաշտպանը դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: