Մանուել Լոկատելլին կարող է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը տպավորված է կիսապաշտպան Մանուել Լոկատելիի խաղով նոր մրցաշրջանի մեկնարկին։

Tuttosport-ի տեղեկություններով՝ «ծեր սինյորան» կքննարկի իտալացու հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը, եթե նա շարունակի հանդես գալ նույն ոգով։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» դիտարկում է Լոկատելիին մինչև 2027 թվականը երկարաձգելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Մանուելի գործող պայմանագիրը «ծեր սինյորան» հետ ավարտվում է մեկ տարի շուտ։ 25-ամյա Լոկատելլին «Յուվենտուս» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Սասուոլոյից»: