Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է Սաուդյան Արաբիայից ակումբների տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ իր կարծիքով։
«Մեր թիմերը մրցում են Եվրոպայում գտնվող ակումբների հետ։ Մենք ներկայումս չենք խաղում Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։ Ես Սաուդյան Արաբիայի պետական բարձրաստիճան պաշտոնյային ասացի. «Ակումբային մրցակցությունը խթանելու համար պետք չէ աստղային ֆուտբոլիստների գնել, այլ պետք է զարգացնել ակումբային մշակույթը»:
Իմ կարծիքով՝ նրանք սխալ ճանապարհ են ընտրել։ Մոդելը, որին նրանք որոշել են հետևել, արդեն ձախողվել է այլ վայրերում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: