Խավիեր Տեբաս. «Ակումբային մրցակցությունը խթանելու համար պետք չէ աստղային ֆուտբոլիստների գնել»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է Սաուդյան Արաբիայից ակումբների տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ իր կարծիքով։

«Մեր թիմերը մրցում են Եվրոպայում գտնվող ակումբների հետ։ Մենք ներկայումս չենք խաղում Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։ Ես Սաուդյան Արաբիայի պետական ​​բարձրաստիճան պաշտոնյային ասացի. «Ակումբային մրցակցությունը խթանելու համար պետք չէ աստղային ֆուտբոլիստների գնել, այլ պետք է զարգացնել ակումբային մշակույթը»:

Իմ կարծիքով՝ նրանք սխալ ճանապարհ են ընտրել։ Մոդելը, որին նրանք որոշել են հետևել, արդեն ձախողվել է այլ վայրերում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: