Մարկո Վերատին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Քաթարական «Ալ-Արաբի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տեղափոխության մասին։

Ակումբի մամուլի ծառայությունն իր Twitter-ում հրապարակել է տրանսֆերին նվիրված տեսանյութ։ Ավելի վաղ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ քաթարյան ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբին կվճարի 50 մլն եվրո։ Լրագրողի տեղեկություններով՝ իտալացի ֆուտբոլիստին առաջարկվել է մինչև 2026 թվականի ամառ պայմանագիր՝ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։