«Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (21 տարեկան 62 օրական) վերջին 15 տարվա ընթացքում, ով երկու գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի հավաքականի կազմում մեկ պաշտոնական խաղում։
Դա տեղի է ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Կիպրոսի հետ հանդիպմանը։ Ուիլյամսը գոլային փոխանցում կատարեց Գավիին 18-րդ րոպեին, իսկ Միկել Մերինոյին՝ 33-րդ րոպեին։
Նախորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դա արել է, Սեսկ Ֆաբրեգասն էր (21 տարեկան 53 օրական) 2008 թվականի հունիսին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Ռուսաստանի դեմ։