Էլ-Կլասիկոյին «Բարսելոնայի» համազգեստի վրա կլինի Rolling Stones ռոք խմբի տարբերանշանը

«Բարսելոնայի» համազգեստի վրա կլինի բրիտանական Rolling Stones ռոք խմբի տարբերանշանը։ Այս մասին հայտնում է RAC1-ը։

Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 11-րդ տուրի խաղում կատալոնացիները կրելու են տարբերանշանով մարզաշապիկներ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 29-ին Բարսելոնայում։

Spotify հարթակի հետ այս համագործակցությունը կնշի ռոք խմբի առաջին ալբոմը վերջին 18 տարում: