Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը նախատեսում է բանակցություններ սկսել կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացին պատրաստ է բանակցությունների։ Ադրիենը հետաքրքրված է շարունակել ելույթները «ծեր սինյորայում»: Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։