Անտուան ​​Գրիզմանը նշել է, թե ով պետք է արժանանա «Ոսկե գնդակին»

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը նշել է, թե ով պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։

«Ո՞վ պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ Ես։ Ես պետք է հաղթեմ անվանակարգում, քանի որ ես էլ եմ թեկնածուների ցուցակում։ Եթե ​​ոչ ես, ապա Մեսսին կամ Մբապպեն։ Հոլա՞նդը։ Էրլինգը հիանալի մրցաշրջան անցկացրեց, բայց սա աշխարհի առաջնության տարի է։ Հասկանու՞մ եք ինձ։ Ամեն ինչ Արգենտինայի մասին»։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման է, ով ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ակումբում։