Դանի Օլմոն չի օգնի իր ազգային թիմին Կիպրոսի դեմ խաղում

«ՌԲ Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն չի օգնի իր ազգային թիմին Կիպրոսի դեմ խաղում։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 25-ամյա կիսապաշտպանը չի մասնակցի Կիպրոսի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խաղին՝ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով (7։1)։

Նշվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որը հաստատել է վնասվածքը։ Իսպանիայի եւ Կիպրոսի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին։