Հարի Քեյն. ««Բավարիայում» բոլորովին այլ մակարդակի ճնշում կա, քան «Թոթենհեմում»»

Մյունխենի «Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը համեմատել է գերմանական ակումբի և Լոնդոնի «Թոթենհեմի» ճնշման մակարդակը, որի կազմում ավելի վաղ հանդես է եկել։

««Բավարիայում» բոլորովին այլ մակարդակի ճնշում կա, քան «Թոթենհեմում»: Եթե «Թոթենհեմը» երկու հանդիպում անընդմեջ չհաղթեց, ապա դա ձախողում չէր համարվում: Մյունխենում պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում: Մեկնարկային երկու հանդիպումներում մենք հաղթեցինք 4:0 և 3:1 հաշվով, բայց դեռ դժգոհություն կար թիմի խաղից»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում The Independent-ը։

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել ամռանը 100 միլիոն եվրոյի դիմաց։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։