Իտալական «Միլանի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը վերջերս է ավարտել կարիերան և այժմ ժամանակ ունի հեռուստացույցով ֆուտբոլ դիտելու։
Նա անպայման կհետևի սեպտեմբերի 16-ին կայանալիք միլանյան դերբիին, խոստացել է, իհարկե, աջակցել «Միլանին»։
«Ինչպես միշտ, առաջ «Միլան»։ Ե՛վ «Միլանը», և՛ «Ինտերը» մեծ ջանքեր գործադրեցին, նրանց շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
Ե՛վ «Միլանը», և՛ «Ինտերը» ընթանում են առանց կորուստների՝ Իտալիայի Ա Սերիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին երեք տուրերում երեքական հաղթանակ տանելով։