Սալվատորե Սիրիգուն մարզվում է ֆրանսիական ակումբի հետ, բայց պայմանագիր չի կնքել

Իտալացի 36-ամյա դարպասապահ Սալվատորե Սիրիգուն, ով այս շաբաթվա սկզբին եկել էր «Նիցցա», դեռևս ակումբի բազայում է և նույնիսկ մարզվում է թիմի հետ։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

Ըստ հրապարակման՝ «Նիցցայի» մարզչական շտաբը մտադիր է համոզվել, որ Սիրիգուն բավարար մարզավիճակում է մինչև դարպասապահի հետ պայմանագիր կնքելը։ Ֆրանսիական ակումբի ղեկավարությունն ակնկալում է, որ ՊՍԺ-ի նախկին դարպասապահը կդառնա Մարսին Բուլկայի պահեստայինը, եթե նրա մարզավիճակի վերաբերյալ բոլոր կասկածները վերացվեն։

Որոշումը պետք է ընդունվի մինչև հանգստյան օրերի վերջը կամ նույնիսկ հաջորդ շաբաթվա սկզբին։