Սպալետին իր աշխատանքը սկսում է վաղը, շաբաթ օրը նրա թիմը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Իտալիան պատրաստվում է երեք միավոր վերցնել առաջիկա խաղում, թեև նրանց մտքում դեռ թարմ են 2022 թվականի մարտին կրած պարտության ցնցող հիշողությունները, որը դուրս թողեց իտալացիներին աշխարհի առաջնությունից։
«Ուզում եմ թիմին տեսնել խաղադաշտում, այն, ինչ տեսա մարզումների ժամանակ, ինձ շատ ուրախացրեց։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք խաղալ մեր խաղը, իսկ ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց լավագույն որակները», – Սպալետիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։