Իլկայ Գյունդողան. «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Գերմանիայի հավաքականի նոր ավագը»

Գերմանիայի հավաքականի նոր ավագ Իլկայ Գյունդողանն արձագանքել է Հանս-Դիտեր Ֆլիկի որոշմանը։

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Գերմանիայի հավաքականի նոր ավագը»,- իր սոցիալական ցանցերում գրել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։ Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչը նշել էր, որ Գյունդողանն այս տիտղոսը կիսելու է «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Կիմմիխի հետ։

Հիշեցնենք, որ Իլկայն ազգային հավաքականի մարզաշապիկով հանդես է գալիս 2011 թվականից՝ անցկացնելով 67 հանդիպում և խփելով 17 գոլ։ Սեպտեմբերյան հանդիպմանը գերմանացիները ընկերական հանդիպումներ կանցկացնեն Ճապոնիայի ու Ֆրանսիայի հավաքականների հետ։