Յուրի Տիլեմանսը խոսել է նոր ակումբում խաղաժամանակի հետ կապված իրավիճակի մասին

«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը խոսել է նոր ակումբում խաղաժամանակի հետ կապված իրավիճակի մասին։

«Իրավիճակը հաճելի չէ: Ես մարզչին ասացի, որ եկել եմ «Վիլա» խաղալու: Նա հասկանում է ինձ, բայց այս պահին նախընտրում է խաղալ նախորդ մրցաշրջանի երկու կիսապաշտպաններով»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ԴՀ.

Հիշեցնենք, որ Տիլեմանսը բիրմինգհեմյան ակումբին միացել է այս ամառ՝ «Լեսթերից» հետո դառնալով ազատ գործակալ։ Կիսապաշտպանն իր նոր ակումբի մարզաշապիկով չորս հանդիպում է անցկացրել և խաղաժամանակի միայն 26 տոկոսը: