Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մոտ է «Վեսթ Հեմ» կամ «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports-ը։
Երկու ակումբներն էլ լրջորեն դիտարկում են 30-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ով ազատ գործակալ է։ Վերջերս Լինգարդը մարզվել է «Վեսթ Հեմի» հետ, սակայն «Վուլվերհեմփթոնը» սկսել է հետաքրքրվել ֆուտբոլիստով և ծրագրում է մոտ օրերս նրան պաշտոնական առաջարկ անել։
Օգոստոսին տեղեկություններ կային, որ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԲԿՄԱ, սակայն ավելի ուշ մոսկովյան ակումբը հայտնեց, որ գործարքը դժվար թե կայանա։