Դանի Կարվախալ․ «Ջուդ Բելինգհեմը շատ արագ հարմարվեց թիմին, ես երբեք նման բան չեմ տեսել»

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը գնահատել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հարմարվողականության արագությունը մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո։

«Ես այստեղ չէի, երբ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն կամ Սերխիո Ռամոսը,, հարմարվում էին «Ռեալ» տեղափոխվելուց հետո, բայց քանի որ այստեղ եմ, երբեք չեմ տեսել այնպիսի հարմարվողականություն, ինչպիսին Բելինգհեմինն է: Ոչ միայն խաղադաշտում, որտեղ նա ցույց է տալիս շատ բարձր արդյունքներ, այլ նաև հանդերձարանում, թիմակիցների հետ հարաբերություններում»,- նշել է Կարվախալը։

20-ամյա անգլիացին «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ։ Բելինգհեմը մադրիդցիների կազմում բոլոր խաղերում գոլ է խփել: Լա Լիգայի չորս տուրերում նա դարձել է 5 գոլի հեղինակ։