Մադրիդի «Ռեալը» այս ամառ նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի, հայտնում է AS-ը։
Սա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համատեղ որոշումն է։ Ակումբը հավատում է այն կազմին, որը կա այս պահին։
Հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս պահին շուկայում չկա մի ֆուտբոլիստ, ով կարող է ուժեղացնել Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ այս ամառ Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց Ջուդ Բելինգհեմին, Արդու Գյուլերին և Ֆրան Գարսիային։