Մադրիդի «Ռեալը» այս ամառ նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի

Մադրիդի «Ռեալը» այս ամառ նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի, հայտնում է AS-ը։

Սա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համատեղ որոշումն է։ Ակումբը հավատում է այն կազմին, որը կա այս պահին։

Հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս պահին շուկայում չկա մի ֆուտբոլիստ, ով կարող է ուժեղացնել Մադրիդի «Ռեալը»։

Հիշեցնենք, որ այս ամառ Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց Ջուդ Բելինգհեմին, Արդու Գյուլերին և Ֆրան Գարսիային։