Կլեման Լենգլեն կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում»

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբների միջև բանակցություններն ավարտվել են 28-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու պայմանավորվածությամբ։ Անձամբ ֆուտբոլիստը՝ համաձայնել է այդ քայլին, մնում էր միայն ստորագրել փաստաթղթերը։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Լենգլեն նույնպես վարձավճարով հանդես է եկել Անգլիայում՝ «Թոթենհեմի» կազմում։