«Լիվերպուլը» 2015 թվականից ի վեր առաջին անգամ երկու խաղում անընդմեջ կարմիր քարտ ստացավ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարմիր քարտ է ստացել Պրեմիեր Lիգայի երրորդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղում (2:1): Նույն մրցաշարի «Բորնմութի» հետ նախորդ խաղում (3:1) մերսիսայդցիների կազմում խաղադաշտից հեռացվել էր կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերը։ Այսպիսով, «Լիվերպուլի» ֆուտբոլիստները 2015 թվականից ի վեր առաջին անգամ երկու խաղում անընդմեջ կարմիր քարտ ստացան։ Այս մասին Twitter-ում հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։

2015 թվականին «Լիվերպուլը» երկու անընդմեջ հանդիպում մնաց փոքրամասնությունում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» դեմ խաղում։

Վերջին երկու հանդիպումներից առաջ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի նախորդ 139 խաղերում ընդամենը երկու կարմիր քարտ է ստացել։

Նշենք, որ վան Դեյկն ու Մաք Ալիսթերը պատժվել են ուղիղ կարմիր քարտերով։