Հարի Քեյն․ «Գոլերն են գլխավոր պատճառը, թե ինչու ինձ գնեց «Բավարիան»»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի երկրորդ տուրի տնային խաղում «Աուգսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) մեկնաբանություն է տվել։

30-ամյա անգլիացին այս խաղում դուբլի հեղինակ դարձավ։

«Ցանկանում եմ օգնել թիմին բոլոր առումներով: Գոլերն են գլխավոր պատճառը, թե ինչու ինձ այստեղ տարան: Հիանալի էր այս խաղում երկու գոլ խփելը: Ես ևս մեկ պահ ունեցա, որը կարող էր ավարտվել գոլով, բայց ընդհանուր առմամբ ես այդպես եմ: Գոհ եմ արդյունքից:

Սա մրցաշրջանի առաջին տնային հանդիպումն էր, և այն իսկապես լավն էր: Մենք ցանկանում էինք վստահ լինել, որ երեք միավոր կվաստակեինք»,- խաղից հետո ասել է Քեյնը։