Ֆաբիո Կապելոն խոսել է Ռոբերտո Մանչինիի՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորելու մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Ռոբերտո Մանչինիի մասին, ով գլխավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը։

«Ես շատ ուրախ եմ Մանչինիի համար, տրամաբանական է, որ նման մասնագետն արագ աշխատանք գտավ։

Սաուդյան Արաբիային կարելի է միայն գովաբանել, որ կարողացել է նման մարզիչ ձեռք բերել։ Երկրում բուռն զարգանում է ֆուտբոլը։ Այս տեմպերով երկիրը շուտով կլինի Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականների մակարդակին»,- ասել է Կապելլոն «Советский спорт»-ին: