Ալիսոն Բեքերը «Նյուքասլի» հետ խաղում սեյվերի ռեկորդ սահմանեց

Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Նյուքասլ» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների կամային հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը կատարել է 7 սեյվ։ Սա բրազիլացու անձնական ռեկորդն է Անգլիայի առաջնություններում։

Կլոպը 11 անընդմեջ հաղթանակ է տոնել Հոուի թիմերի դեմ, ինչը Պրեմիեր Լիգայի ռեկորդ է:

«Լիվերպուլը» երեք տուրից հետո ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Նյուքասլը» 3 միավորով 13-րդ տեղում է։