Դարվին Նունյես․ «Երբ մենք 10 հոգով էինք, թիմը շատ լավ խաղաց»

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը մեկնաբանել է «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի խաղում, որտեղ ուրուգվայցին դուբլի հեղինակ է դարձել։

«Ես շատ ուրախ եմ «Լիվերպուլի» համար և գոհ եմ, որ կարողացա օգնել հաղթել: Այն բանից հետո, երբ մենք 10 հոգով էինք, թիմը շատ լավ խաղաց։

Մենք շատ քրտնաջան աշխատում ենք նման պահերի համար, և ես ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի»,- BBC-ին նշել է Նունյեսը։

«Լիվերպուլը» 7 միավորով չորրորդն է Պրեմիեր Լիգայում։