«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է նոր պայմանագիրը իսպանական ակումբի հետ:
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Հուսով եմ, որ այս տարիներին մենք կկարողանանք շատ տիտղոսներ նվաճել։ Իհարկե, ես ցանկանում եմ առավելագույնս լինել այս ամենին հասնելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: