Ֆոլարին Բալոգունը կարիերան կշարունակի Ֆրանսիայում

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 40 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Բացի այդ, «Արսենալը» կկարողանա հույս դնել 22-ամյա ամերիկացու ապագա վաճառքի մեծ տոկոսի վրա։

Անցած մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով խաղում էր «Ռեյմսում»: Նա թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։