Բորխա Իգլեսիասը հայտարարել է, որ կհրաժարվի Իսպանիայի հավաքականում խաղալուց

«Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը հայտարարել է, որ կհրաժարվի Իսպանիայի հավաքականում խաղալուց, եթե Լուիս Ռուբիալեսը մնա Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

«Իսպանիայի հավաքականում խաղալը իմ կարիերայի ընթացքում տեղի ունեցած ամենամեծ իրադարձություններից մեկն է: Չգիտեմ՝ նորից կստանամ այս հնարավորությունը, բայց որոշել եմ չվերադառնալ հավաքական, քանի դեռ իրավիճակը չի փոխվել, քանի դեռ նման արարքներն անպատիժ են մնում։ Ավելի արդար, ավելի մարդկային, արժանի ֆուտբոլի համար»,- գրել է Իգլեսիասը սոցցանցում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1-0), Ռուբիալեսը, բռնելով ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի գլուխը, համբուրեց նրա շուրթերը։

Ավելի ուշ աղջիկը հայտարարել է, որ իրեն դուր չի եկել Ռուբիալեսի համբույրը։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել համբույրի համար, սակայն հայտարարել է, որ չի հեռանա այդ պատճառով։