Յուրգեն Կլոպը քննադատել է Սաուդյան Արաբիայի առաջնության տրանսֆերային պատուհանը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Սաուդյան Արաբիայի առաջնության տրանսֆերային պատուհանը, որը փակվում է եվրոպականից 20 օր անց։

«Սա լավ չէ։ Ղեկավարությունը պետք է հասկացնի, որ եթե ցանկանում ես լինել համակարգի մաս, ապա պետք է բիզնեսով զբաղվես բոլորի հետ միաժամանակ»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։