Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել «Քրիստալ Փելեսում», հայտնում է Transfer Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է 32-ամյա բելգիացուն մեկ տարվա պայմանագիր առաջարկել։

Ազարը նախկինում հանդես է եկել Անգլիայում՝ «Չելսիում»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։