Չավին հավանություն է տվել Ժոաու Ֆելիշի հնարավոր տեղափոխությանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հավանություն է տվել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի տեղափոխությանը, հայտնում է Jijantes FC-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները պատրաստ են հարձակվողին վարձակալել մեկ մրցաշրջանով՝ առանց գնման իրավունքի։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Այս տարվա հուլիսին 23-ամյա պորտուգալացին հայտարարեց, որ երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում հարձակվողը երբեք խաղադաշտ դուրս չի եկել։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։