Լոնդոնի «Չելսին» նորեկ ունի

«Չելսին» հայտարարել է «Նոթինգհեմ Ֆորեստից» կիսապաշտպան Անդրե Սանթոսին վարձակալելու մասին։

19-ամյա բրազիլացին «Չելսիի» կազմում հանդես կգա 2023/24 մրցաշրջանում։

Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակնարկել էր, որ ֆուտբոլիստի համար դեռ վաղ է խաղալ «Չելսիի» հիմնական թիմում։

2022 թվականին Սանթոսը Բրազիլիայի Սերիա Բ-ում «Վասկո դա Գամայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և խփել 8 գոլ։