«Բավարիան» փոխարինող է գտել Բենժամին Պավարին

«Չելսիի» պաշտպան Տրեվո Չալոբան կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ Ինչպես հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Բավարիան» հետաքրքրված է 24-ամյա անգլիացու ծառայություններով։

Մյունխենյան ակումբը ֆուտբոլիստին տեսնում է որպես Բենջամին Պավարի հավանական փոխարինող, ով շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, սակայն գոլ չի խփել։