Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա բելգիացին դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Վիտսելը նախորդ ամառվանից է հանդես գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մրցաշրջանում նա մեկ հանդիպում է անցկացրել թիմի կազմում Լա Լիգայում։
Նախկինում կիսապաշտպանը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», չինական «Տյանցզինում», «Զենիթում», «Բենֆիկայում» և «Ստանդարտում»։