«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Ժերեմի Դոկուին ձեռք բերելու մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Ռենից» Ժերեմի Դոկուին ձեռք բերելու մասին:

21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Ըստ ինսայդերների՝ տրանսֆերն անգլիական թիմի վրա արժեցել է 6 միլիոն եվրո։

Դոկուն «Ռենի» կազմում անցկացրել է 92 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 14 խաղ է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում։