Սերդար Ազմունը զրուցել է հռոմեական թիմի գլխավոր մարզչի հետ ու որոշել տեղափոխվել

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը որոշել է շարունակել կարիերան «Ռոմայում»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իրանցի հարձակվողը բանավոր համաձայնության է եկել «Ռոմա» տեղափոխվելու վերաբերյալ: Ազմունը իտալական ակումբին կմիանա վարձավճարով 12 միլիոն եվրոյի կամընտիր գնման տարբերակով: Ուրբաթ օրը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։

Ազմունով հետաքրքրված էր նաև «Ֆուլհեմը», սակայն ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել «Ռոմա» տեղափոխվելու ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հեռախոսազրույցից հետո։