«Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան ձախ ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 19-ամյա անգլիացուն վիրահատել են երկուշաբթի երեկոյան և շուտով կսկսի ապաքինումը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 6 շաբաթ։
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (1:3)։