Ժոաու Կանսելուն կմիանա «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն կմիանա «Բարսելոնային»։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ 29-ամյա պորտուգալացու տեղափոխությունը ժամանակի հարց է։

Գործարքը կձևակերպվի վարձակալության հիմունքներով՝ 30 միլիոն եվրոյի չափով գնելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Կանսելուն չի ցանկանում մնալ «Մանչեսթեր Սիթիում»։