«Չելսիի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

«Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան ձախ ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 19-ամյա անգլիացուն վիրահատել են երկուշաբթի երեկոյան և շուտով կսկսի ապաքինումը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 6 շաբաթ։

Կիսապաշտպանը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (1:3)։