«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգայի տեղափոխությունը «Նապոլի» վտանգված է, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի բանակցային գործընթացում դժվարություններ են առաջացել, որոնց պատճառով տեղափոխությունը կարող է չկայանալ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ակումբները մոտ են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Սելտայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։