«Լիվերպուլը» մտադիր է բողոքարկել Ալեքսիս Մակ Ալիսթերի որակազրկումը

«Լիվերպուլը» մտադիր է բողոքարկել թիմի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերի որակազրկումը, ով հեռացվել էր Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղում (3:1), հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի, եթե ակումբի բողոքարկումը բավարարվի, ապա արգենտինացին կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղին։ Հակառակ դեպքում կիսապաշտպանը ստիպված կլինի բաց թողնել երեք հանդիպում՝ «Նյուքասլի», «Ասթոն Վիլլայի» և «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպումները։

58-րդ րոպեին «Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Քրիստիի հետ բախման պատճառով խաղադաշտից հեռացվեց Մակ Ալիսթերը։

24-ամյա արգենտինացին միացել է «Լիվերպուլին» 2023 թվականի հուլիսին և երկու հանդիպում է անցկացրել անգլիական ակումբի կազմում։