«Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստ կերկարաձգեն իրենց պայմանագրերը ակումբի հետ

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Կայլ Ուոքերը և Բերնարդու Սիլվան կերկարաձգեն իրենց պայմանագրերը ակումբի հետ, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ են նոր պայմանագրեր կնքել ակումբի հետ՝ չնայած նրանց հնարավոր հեռանալու մասին տեղեկություններին։