«Ռենի» հարձակվող Ժերեմի Դոկուն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «քաղաքայինները» բանավոր համաձայնության են եկել «Ռենի» հետ 60 միլիոն եվրո տրանսֆերային արժեքի համար:
Բուժզննումը նախատեսված է այս շաբաթվա վերջին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոկուն «Սիթիի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։