Դավիդ Ներեսը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Ինչպես տեղեկացնում է Diario de Transferencias-ը, ռուսական ակումբը 45 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Դավիդ Ներեսին։

Անցած մրցաշրջանում Ներեսը բոլոր մրցաշարերում «արծիվների» կազմում անցկացրած 48 խաղում խփել է 12 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: Հարձակվողի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զենիթը» Ներեսի համար «Բենֆիկային» առաջարկել է 35 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։