Խերարդո Մարտինո․ «Նա հանդիպումից հանդիպում հաստատում է իր կարգավիճակ»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Լիգայի գավաթի եզրափակչում «Նեշվիլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:1, 10:9՝ 11 մետրանոց) խոսել է իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով դարձել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

«Երբ խոսքը վերաբերում է Լեոյին, դուք ասում եք, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ավելի լավ հաճոյախոսություն չի կարող լինել: Իսկ Մեսսին հանդիպումից հանդիպում հաստատում է իր կարգավիճակը: Նա եկել է այստեղ հաղթելու և մրցելու։

Նույնն ասել են Բուսկետսն ու Ալբան։ Նրանք եկել են մրցելու։ Դուք կարող եք հաղթել կամ պարտվել, բայց նրանք պայմանագիր են կնքել՝ մրցելու համար, և այսօր հաղթելու հերթն է:

Այս երեք ֆուտբոլիստները թիմին անհատականություն են հաղորդում: Ես պետք է ելնեմ նրանց բնութագրերից և նրանց լրացնեմ այլ ֆուտբոլիստներով»,- խաղից հետո ասել է Մարտինոն: