Այմերիկ Լապորտը համաձայնել է տեղափոխվել մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լապորտը համաձայնել է տեղափոխվել «Ալ-Նասր», Twitter-ի իր էջում գրել է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան։

29-ամյա իսպանացին 2 տարվա պայմանագիր կկնքի 25 միլիոն եվրո աշխատավարձով, ակումբները համաձայնեցրել են նաեւ տրանսֆերի պայմանները։

Ավելի վաղ «Ալ-Նասրը» պայմանագիր էր կնքել Սադիո Մանեի, Մարսելո Բրոզովիչի, Սեկո Ֆոֆանի և Ալեքս Տելեսի հետ: