«Ֆեներբախչեի» հարձակվող Էդին Ջեկոն, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», համեմատել է «քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդին «Ոսկե գնդակի» 2021/22 մրցաշրջանի հաղթող Կարիմ Բենզեմայի հետ։
«Բենզեման վերջին 10 տարվա լավագույն հարձակվողներից մեկն է։ Հոլանդը կլինի առաջիկա 10 տարվա լավագույն հարձակվողներից մեկը։ Նրանք տարբեր են: Հոլանդը գազանի նման է: Նման որակներ ունեցող ֆուտբոլիստ նախկինում չէի տեսել։ Բենզեման տեխնիկապես և բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- ասել է Ջեկոն Millyet-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ այս ամառ Բենզեման Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Սաուդյան «Ալ-Իթթիհադ»: