IDBank Պրեմիեր Լիգա․ «Ուրարտուն» և «Փյունիկը» գերդրամատիկ խաղում չպարզեցին հաղթողին

IDBank Պրեմիերր Լիգայի չորրորդ տուրում մրցեցին Երևանյան երկու ակումբներ՝ «Ուրարտուն» և «Փյունիկը»։ Սա տուրի գլխավոր դիմակայությունն էր, որտեղ թիմերը չորոշեցին հաղթողին։

Թիմերը առաջին կեսի միջնամասում կարողացան գոլերով փոխանակվել։ «Փյունիկը» բացեց հանդիպման հաշիվը, իսկ երեք րոպե անց «Ուրարտուն» հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում «Փյունիկը» գոլ խփեց, սակայն այն չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Ավելացված ժամանակում երկու թիմերը նաև կարմիր քարտերի արժանացան։ Նախ, հեռացվեց Նանա Անտվին, ապա Էդգար Մալաքյանը։

Այս ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» վաստակած 7 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական, իսկ «Փյունիկը» հորիզոնականը՝ ակտիվում 5 ունենալով միավոր։

IDBank Պրեմիեր Լիգա․

«Ուրարտու» – «Փյունիկ» 1:1 (1:1)

0։1 Յուսուֆ Օտուբանջո (27)

1։1 Դրամանե Սալու (30)